Մենք դեռ ՀԱՊԿ-ից դուրս չենք եկել, իսկ թե դուրս գալն ինչի կհանգեցնի, այդ հարցը նույնպես գաղտնիք է պարունակում: Այս մասին, այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» պանթեոնում, լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը՝ անդրադառնալով հարցին, թե ՀԱՊԿ-ից դուրս գալն ինչի կարող է հանգեցնել եւ անվտանգային միջավայրը որքանով է կապված ՀԱՊԿ-ի հետ:

Դիտարկմանը, որ ՀԱԿ-ի շրջանակներում համատեղ կառուցվածքներ կան մեր բանակում, Ասրյանն արձագանքեց. «Համատեղ կառուցվածքներ կան թղթի վրա»: