Երբ Ադրբեջանը մտել էր մեր սահմանները, մենք դիմել էինք ՀԱՊԿ-ին, բայց այդպես էլ պատասխան չստացանք, իսկ երբ Ղազախստանում հեղաշրջում էր, ՀԱՊԿ-ը խումբ ստեղծեց, եւ ճնշեց այդ հեղաշրջումը։ Այս մասին այսօր՝ մարտի 5-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը։
«ՀԱՊԿ-ի պարտականության մեջ մտնում է, երբ սահմանը խախտվում է, պետք է արձագանքեն, դեռ 1991-ից սկսած երբ հակառակորդը մտել էր մեր սահմանները մենք դիմել էինք ՀԱՊԿ-ին, բայց այդպես էլ պատասխան չստացանք, իսկ երբ Ղազախսատանում հեղաշրջում էր ՀԱՊԿ-ը խումբ ստեղծեց, եւ ճնշեց այդ հեղաշրջումը, քանի որ դա Ռուսաստանի կամքն էր, իսկ երբ մեր սահմաները էսկալիացիայի ենթարկվեց, Ռուսաստանը չարձանգանքեց, քաղաքական հայտարարություն չարեց, ամեն ինչ կլինի իր ժամանակին։ Երբ եկան ԵՄ դիտորները, նրանք ասացին՝ մերն էլ թող գա, մեզ այդ դիտորդները պետք չեն, քաղաքական հայտարարություն արեք, եւ խնդրեմ, մենք մնացածը կորոշենք»,- նշեց նա։
Անդրադառնալով ՀԱՊԿ-ից դուրս գալու մասին հարցին՝ Մելքոնյանն ասաց․ «Մենք ժամանակից առաջ ենք վազում, համբերություն ունեցեք, կգա ժամանակը»։
Հարցին, թե ինչի՞ դիմաց ենք ադրբեջանցի զինծառայողին վերադարձնելու Ադրբեջանին, Մելքոնյանը պատասխանեց, որ դա իշխանությունները կորոշեն, ամեն բան ուղիղ չեն կարող ասել;
Հարցին՝ ինչո՞ւ ադրբեջանական կողմը մինչեւ հիմա չի վերադարձնում հայ գերիներին, պատգամավորն ասաց․ «Դու համաձա՞յն ես, որ գերիների վերադարձի փոխարեն տանք «Զանգեզուրի միջանցքը»․ գերուն փոխանակելու խնդիր ունենք»։
Անդրադառնալով Ադրբեջանի այն պահանջին, որ հայկական կողմը պետք է իրենց տրամադրի ականապատ դաշտերի քարտեզները, Մելքոնյանն ասաց․ «Ադրբեջանը որ Ղարաբաղը հայաթափեց, էդ քարտեզները մնաց Ստեփանակերտում, թող գնան, հավաքեն»։











