Հանձնաժողովը երկար է աշխատել Սահմանադրության հայեցակարգի վրա, եւ ներկա պահին Սահմանադրության հայեցակարգը պատրաստ է։ Այս մասին մամուլի ասուլիսում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ես ծանոթացել եմ Սահամանդրության հայեցակարգին, ինչի հետեւանքով եկել եմ այն եզրակացության, որ Հայաստանի Հանրապետությանը պետք է նոր Սահմանադրություն։ Դեռեւս 2020թ. փետրվարին, երբ պետք է տեղի ունենար սահմանադրական հանրաքվեն, բայց այն հետաձգվեց քովիդի համավարակի պատճառով։ Սակայն Սահմանադրությունում փոփոխությունների առկա հայեցակարգը ներկայում արդեն ակտուալ չէ։ Ներկա պահին չկա Սահմանադրության նոր հայեցակարգ. չկա տեքստ, կան միայն խոսակցություններ այդ թեմայով եւ քաղաքական օրակարգ, որը ես առաջարկում եմ։ Ե՞րբ կլինի նոր Սահմանադրության հանրաքվեն։ Երբ ես եւ մեր քաղաքական թիմը, բոլորս միասին, զգանք, որ Հայաստանի Հանրապետության ժողովուրդը բավականաչափ պատրաստ է դրան»,- նշել է Փաշինյանը։