Ընթերցողը NEWS.am-ի  խմբագրություն տեսանյութ է ուղարկել եւ  հայտնել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Իսակովի պողոտայի հարակից հատվածում:

Հրդեհը բռնկվել է 19:00-ի մոտ, Երեւանում ԱՄՆ դեսպանատան դիմաց: Այրվել է խոտածածկ տարածք,  հիմնականում՝ եղեգ։

Ըստ ականատեսի՝ հրդեհը բավականին ուժգին էր եւ տեսանելի էր մի քանի հարյուր մետր հեռավորությունից: