Ադրբեջանի նպատակը Հայաստանը ոչնչացնելն է։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է քաղաքագետ Արմեն Այվազյանը։
Նրա խոսքով՝ դա Բաքվի պատկերացմամբ կարող է լինել կամ հայերի լիակատար վտարմամբ, ինչպես տեղի ունեցալ Լեռնային Ղարաբաղում, կամ Հայաստանի իշխանությունների հանդպ լիակատար վերահսկողության սահմանմամբ, որոնք պետք է աստիճանաբար փոխեն հայ ժողովրդի ինքնությունը եւ քաղաքականությունն Ադրբեջանի ու Թուրքիայի հանդեպ։
«Այսպես կոչված «անկլավներն» ստանալուց հետո, եթե դա տեղի ունենա, ադրբեջանցիները կցանկանան էլի ինչ-որ բան, եւ դրա վերջը չի լինի։ Հայաստանի իշխանությունները ենթարկվում են Թուրքիայի պահանջներին, այսօր արդեն չեն լսվում Հայոց ցեղասպանության ճանաչման մասին խոսքեր, չկան հայտարարություններ Ադրբեջանի իրականացրած ցեղասպանության մասին հայերի հանդեպ»,- ավելացրել է նա։
Այվազյանը նշել է, որ Հայաստանի իշխանությունները շարունակում են խոսել մի ինչ-որ խաղաղության օրակագի մասին, ընդ որում՝ նրանք սխալմամբ, ինչպես եւ Հայաստանի նախկին իշխանությունները, կիսում են Թուրքիայի եւ Ադրբեջանի գործոնը։ «Այսպիսի մոտեցում են փորձում մեզ ներշնչել Ռուսաստանը եւ Արեւմուտքը՝ հայտարարելով, որ Թուրքիան իբր կարող է աջակցություն ցուցաբերել խաղաղության պայմանագրի ստորագրմանը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»,- ընդգծել է փորձագետը։











