Վարչապետ Նիկոլ Փաշինյանը փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ այսօր ժամը 13-ի սահմաններում այցելել է էկոնոմիկայի նախարարություն։ Նրան դիմավորել է նորանշանակ նախարար Գևորգ Պապոյանը։
Հիշեցնեմ, Էկոնոմիկայի նախարարությունում աղմկահարույց կոռուպցիոն չարաշահումներին առնչվող երկու քրեական վարույթներից հետո փետրվարի 14-ին Վահան Քերոբյանն ազատվել էր նախարարի պաշտոնից։ Նրա փոխարեն այդ պաշտոնում նշանակվել է ԱԺ Ֆինանսավարկային և բյուջետային մշտական հանձնաժողովի նախագահ Գևորգ Պապոյանը։











