Պաշտոնապես ևս մեկ անգամ հայտարարում եմ՝ որևէ հրաման, շրջաբերական կամ ցուցում չի եղել «Փառքի անկունները» հանելու վերաբերյալ: Այս մասին, այսօր՝ մարտի 14-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:
«Խնդրում եմ՝ նման դեպքերի մասին ծնողները ահազանգեն մեզ, մենք հետամուտ կլինենք, որ նման խնդիրներ չառաջանան»,-ասաց նախարարը:











