Մեր արտաքին քաղաքականության նպատակը կարծես մեր ընկերներին մեզ թշնամի դարձնելը լինի։ Այդ մասին Արտաշատի բնակիչների հետ հանդիպման ժամանակ ասել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանը։ 

«Մենք դառնում ենք, եթե ոչ արդեն դարձել ենք, տարբեր ուժային կենտրոնների բախման կետ, սա չափազանց վտանագավոր է, շատ ենք զգուշացրել»,- ասել է նա։

Ըստ պատգամավորի՝  դիվանագիտությամբ ամեն ինչ պետք է անել ու չփորձել դառնալ որևէ մեկի կողմ․ «Սա միգուցե հեշտ չէ, բայց սա է հմուտ դիվանագիտությունը։ Պետք է փորձել հասկանալ՝ ինչն է խնդիրը, հարաբերությունները կարգավորել մեր ընկերների հետ»: