Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության ամեն օրը կործանարար է լինելու մեր ազգի համար։ Այդ մասին ասաց պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր, «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ Արշակ Կարապետյանը:
«Եթե մի քիչ սիրում են այս երկիրը, ապա պիտի գնան, հակառակ դեպքում, ամեն օր պիտի զիջենք, եթե նա մնա պաշտոնի։Նրա հետ էլ չեն բանակցում։ Հասկանալի է չէ, որ Ադրբեջանն ինչը կարող է խաղաղ կվերցնի, ինչը չտան՝ ուժով ու պատերազմով է վերցնելու», - պարզաբանում է Արշակ Կարապետյանը։
Պաշտպանության նախկին նախարարը անդրադառնում է նաև արևմտյան երկրների ու ռազմական դաշինքների կողմից ՀՀ պաշտպանելու խոստումներին և այլ հարցերի։ Մանրամասները՝ տեսանյութում։











