ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր՝ մարտի 21-ին, անցկացնում է իր հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված է 30 հարց, որից չի զեկուցվում 27-ը: Եվս 3 հարց գաղտնի է:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում է, նիստը վարում է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Օրակարգում են, մասնավորապես, հետևյալ հարցերը.

-              Գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար «ՍԱՆ ՖՈՒԴ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը բավարարելու և արտոնությունը կիրառելու մասին,

-              «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության առաջարկության մասին,

-              Էկոպարեկային ծառայողի կողմից գործադրվող ծառայողական զենքի տեսակը, ձևը, մոդելը և քանակը հաստատելու մասին,

-              Եղիազար Վարդանյանին քաղաքաշինության կոմիտեի նախագահ նշանակելու մասին եւ այլ հարցեր: