Ավստրալացի ուսանողը ոչ բարդ մի սարք է ստեղծել, որով հեղուկացնում է օդում եղած խոնավությունը, որ ջրի բույսերը:

Սուինբերնի տեխնոլոգիական համալսարանի ուսանող Էդվարդ Լինեքերը ստեղծել է Airdrop համակարգը, ոգեշնչվելով աֆրիկյան Նամիբ անապատում բնակվող Onymacris unguicularis բզեզից, որը կարողանում է առավոտյան մշուշից ջրի կաթիլներ հավաքել, գրում է «Վզգլյադը»:

Airdrop համակարգը ծծում է օդը եւ այն ուղարկում գետնի տակ: Օդն այնտեղ սառելով, դառնում է խոնավ: Ըստ ուսանողի հաշվարկների, մեկ խմ օդից ստացվում է 11,5 մլ ջուր:

Ջուրը պահվում է գետնի տակ եւ կարող է խողովակով ուղղվել դեպի բույսերի արմատները: Airdrop-ն աշխատում է արեւային մարտկոցներով:

Այս համակարգը ստեղծող ուսանողն ստացել է բրիտանական James Dyson Award մրցանակը, որը շնորհվում է 18 երկրների ուսանողների: 10 հազար ֆունթ-սթերլինգիի մրցանակը նա մտադիր է ծախսել իր սարքի փորձարկման վրա, հաղորդում է «Կոմպյուտերրան»: