Նոր Նորքի ոստիկանության մոտ նռնակով զինված տղամարդու պահանջը հասկանալի չէր, նա տարբեր ոչ հասկանալի բառեր էր ասում, ոչ ադեկվատ վիճակում էր, մնացածը կպարզի քննությունը: Այս ամսին լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանը:

Նա հայտնեց, որ վնասազերծման հետեւանքով տուժած ոստիկաններ չկան: Սարգսյանը նաեւ հերքեց այն տեղեկությունները մամուլում տարածված, որ ոստիկանության բաժանմունքի վրա 30 հոգով են հարձակվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՆԳՆ ոստիկանությունը հայտնել էր՝ 17.00-ի սահմաններում, 3 քաղաքացի զինված փորձել են ներխուժել ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի վարչական շենք, գործադրել են նռնակ, ինչի հետևանքով ներխուժող անձանցից 2 հոգի վիրավորվել են և տեղափոխվել բուժհաստատություն։

Ավելի ուշ վնասազերծվել էր  ոստիկանության մոտ մնացած նռնակով զինված տղամարդը: