Երգչուհի Սիրուշոն վերջերս թողարկել է նոր տեսահոլովակ I Like It երգի համար: Այդ մասին հաղորդում է Escdaily կայքը:

I Like It-ը գրել է ինքը Սիրուշոն, իսկ ռեժիսորը եղել է Ժոռ Մելքոնյանը Motion4full-ից, ով նաեւ Սիրուշոյի «Հավատում եմ» երգի տեսահոլովակի ռեժիսորն է: