Գուցե մեր արտաքին քաղաքականությունը նյարդայնացնում է տարբեր մայրաքաղաքների։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ապրիլի 4-ին ասել է ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Վահան Կոստանյանը։
«Դրան ոչ մի կերպ չեմ կարող արձագանքել։ Կարող եմ միայն առողջություն մաղթել»,- ավելացրել է նա։
Պաշտոնյան հավաստիացրել է, որ Հայաստանը չի պատրաստվում դառնալ որեւէ մեկի գործիքը։
«Մենք համագործակցություն ենք զարգացնում բոլոր գործընկերների հետ, որոնց հետ մեր պետական շահերը համընկնում են»,- ասել է նա։











