Արեւմուտքն ինչպե՞ս կարող է ապահովել Հայաստանի անվտանգությունը, որի մի կողմում Թուրքիան է, մյուս կողմում Իրանը, երրորդ կողմում Ադրբեջանը: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:

«Եթե մի պահ անհավատալի մի բան պատկերացնենք, որ Արեւմուտքը մեզ զորք ու զինամթերք ուղարկի մեզ, ապա ինչպե՞ս է ուղարկելու, լոգիստիկ խնդիրներ կան: Հիմնական զենքերը, ասենք, հնդկական, Իրանի տարածքով են գալիս: Հիմա ամերիկյան զենքը Իրանո՞վ է գալու: 2020 թվականի պատերազմի ժամանակ մենք տեսանք, որ Վրաստանը փակել էր զենքի ճանապարհը, Ադրբեջան զենք մատակարարվում էր, Հայաստան չէր մատակարարվում:

Իհարկե, նման սպասելիք ունենալն անհեթեթություն է: Այլ բան է, որ քաղաքական առումով անվտանգությունը կարելի է ապահովել դիվանագիտության շնորհիվ: Նաեւ 2020 թվականի պատերազմը կարող էր չլինել, եթե գործող իշխանությունը ամեն ինչ չաներ, որ այդ պատերազմը սկսվի: Դեռ հարց է՝ տգիտությամբ է դա արել, թե գիտակցված»,- ասաց նա: