Նիկոլ Փաշինյանը ամենից շատ սարսափում է Հայաստանի ժողովրդից, ոչ թե Ադրբեջանից եւ իհարկե, ինքը կաշկանդվում է քայլեր անելիս, որովհետեւ գիտի, որ հետեւանքները կարող են լինել անկանխատեսելի ու տարերային: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց քաղաքական վերլուծաբան Ստեփան Դանիելյանը:
«Եթե անգամ կազմակերպված քաղաքական ուժ չլինի գործող իշխանության դեմ, ապա այս քայքայման գործընթացը կարող է բերել ավելի վատ հետեւանքների իրենց իշխանության, իրենց կյանքի համար, քան ինչ-որ քաղաքական ուժի դեպքում»,-ասաց ն:
Դիտարկմանը, որ գործող իշխանության եւ վարչապետի վարկանիշը շատ ցածր է, ինչու նման պայմաններում ի հայտ չեն գալիս այլընտրանքային եւ ուժեղ քաղաքական ուժեր, քաղաքագետը պատասխանեց. «Հայաստանում կա իշխանություն, որն ունի օրակարգ՝ զիջել ամեն ինչ, որ պատերազմ չլինի: Այլընտրանքային քաղաքական ուժ, որ ունենա օրակարգ եւ ներկայացնի հանրությանը, եւ դա լինի ընդունելի, գոյություն չունի: Քաղաքական այլընտրանք հանդիսացող ուժերը ինտելեկտուալ առումով, ըստ էության, իմպոտենտ են»:











