Համֆրի անունով գետաձին տրորել է իր հարավաֆրիկյան տիրոջը, ով մահացել է: Վերջինս գետաձիուն պահում էր որպես ընտանի կենդանի, հաղորդում է Beeld թերթը:
1200 կգ-անոց գետաձին գետնին է տապալել բանակի 40-ամյա մայոր Մարիուս Էլսին, քարշ տվել նրան դեպի ջուրը եւ սպանել, գրում է պարբերականը:
Միջադեպը տեղի է ունեցել Վաալ գետում, որի մոտ գտնվում է Էլսի ֆերման (Հարավային Աֆրիկայի կենտրոնական մասում), հաղորդում է MIGnews.com-ը:
6-ամյա Համֆրիին փրկել էին ջրհեղեղի ժամանակ, երբ նա դեռ շատ փոքր էր: Այնուհետեւ նրան դաստիարակել էին որպես ընտանի կենդանի:
Այս տարվա մարտին ինտերնետում հայտնված տեսանյութում պահպանվել են կադրերը, որտեղ Էլսը խնձորներով կերակրում է Համֆրիին, լողում է նրա կողքին եւ նստում նրա մեջքին:
Տեսանյութը ավարտվում է նրանով, որ Համֆրին Էլսին նետում է ջուրը:











