Չեմ կիսում տեսակետը, որ համայնքապետերը դժգոհ են եղել կառավարությունում ունեցած հանդիպումից: Այս մասին այսօր՝ ապրիլի 23-ին, լրագրողների հետ զրույցում հայտնեց ՔՊ-ական պատգամավոր Վահե Ղալումյանը:
Հարցին՝ այսինքն գյուղապետերը գո՞հ են եղել հանդիպումից, նա պատասխանեց. «Չէին կարող գոհ մնալ, քանի որ ոչ մի երաշխիք չի տրվել, թե ինչը ոնց է լուծվելու: Ասվել է, որ հանձնաժողովը պետք է աշխատանքային գրաֆիկով հարցերն առաջ տանի:
Մարդկանց ամեն բան բացատրում ենք, ես նոր եմ եկել այնտեղից, հանձնաժողովի նիստից հետո էլի գնալու ենք»:
Դիտարկմանը, որ տավուշցիները դեմ են, որ իրենց տները տրվի թշնամուն, Ղալումյանն արձագանքեց. «Մենք իր տունը չենք տալիս թշնամուն»:
Անդրադառնալով նրան, որ իրենց գծած սահմանով տունն անցնում է Ադրբեջանին, ՔՊ-ական պատգամավորն ասաց. «Ես էնտեղ սահման չեմ գծել, իշխանությունն էլ չի գծել, հանձնաժողովն է գծում, բայց դեռ չեն գծել»։
Ղալումյանը հայտնեց, որ չի լսել, որ տավուշցի համայնքապետերն իրենց դժգոհությունն են հայտնել։











