Թուրքական TNT հեռուստաընկերությամբ եթեր գնացող «Ամուսնություն» հաղորդման ընթացքում ուղիղ եթերում սկանդալային դեպք է տեղի ունեցել։
Հաղորդման ժամանակ հարսանցուի թեկնածուն չի կարողացել հանդուժել փեսացուի թեկնածուի խոսքերը։ Նա պնդել է, թե փեսացուի թեկնածուն իր հետ փողոցային տոնով է խոսել՝ ավելացնելով, թե այդ խոսքերը նույնությամբ թող կպնի նրա մորն ու քրոջը։ Այս խոսքերից հետո փեսացուի թեկնածուն վերցնում է կողքի աթոռը եւ հարվածում հարսնացուի թեկնածուի գլխին։











