Սևբերետավորների վայրագություններին ցույցի մասնակիցները պատասխանում են աղոթքով:
NEWS.am-ի թղթակիցը հաղորդում է, որ Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանին հաջողվեց հանդարտեցնել իրավիճակը: Նշենք, որ առանց պետհամարանիշի մեքենայի համար ճանապարհ բացելու համար սեւբերետավորները սկսեցին ուժ գործադրել հավաքվածների նկատմամբ, այդ թվում կանանց:
Բագրատ Սրբազանը հայտնեց, որ մեքենայում գտնված անձինք բախման ժամանակ դուրս են եկել մեքենայից և հեռացել, և ճանապարհը փակելն այլևս անիմաստ է: Տավուշի թեմի առաջնորդը խորհուրդ տվեց քաղաքացիներին բացել ճանապարհը և թույլ տալ դատարկ մեքենաներին հեռանալ:
Ավելի վաղ հայտնել էինք, որ տավուշցիները շրջափակել էին ճանապարհով անցնել ցանկացող մեքենաներից մեկը, և պահանջում էին մեքենայի մեջ գտնվող անձանց՝ դուրս գալ: Նրանք ասում էին, որ իրենց տեղեկություններով, այդ մեքենայի մեջ քարտեզագրման աշխատանքներ իրականացնողներն են:











