Բերբանկի (Կալիֆոռնիայի նահանգ) Հայկական երիտասարդական ֆեդերացիայի «Վարակ» մասնաճյուղը նոյեմբերի 18-ին կազմակերպում է հայկական երաժշտական կատակերգության` «Երեւան բլյուզի» հատուկ ցուցադրությունը: Այդ մասին հաղորդում է «Ասպարեզը»:

Ֆիլմում նկարահանվել է Միքայել Պողոսյանը, 1997-ին «Միսս Հայաստան» Անգելինա Բաբաջանյանը, ինչպես նաեւ հայտնի երգիչ Ռուբեն Հախվերդյանը: Միջոցառումը սկսվելու է տեղական ժամանակով ժամը 20:30-ին, Բերբանկի կենտրոնում:

Նշենք, որ ֆիլմը պատմում է հայտնի նկարչի (Միքայել Պողոսյանի) կյանքի մասին, 1990-ականների սկզբին, ով սիրահարված է Երեւանին: Չնայած, որ «Երեւան բլյուզը» կատակերգություն է, այն շոշափում է քաղաքական եւ սոցիալական բնույթի հարցեր: