Հայաստանում վտանգը իրենք են ներկայացնում հիմնականում. այս ցույցերը արեցին հօգուտ Հայաստանի կործանման, բայց Հայաստանը չի կործանվելու, ոչ էլ իրենք իշխանություն կունենան: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

«Շատ բարդ ու դժվար ճանապարհ է ընտրել Բագրատ Սրբազանը, տեսեք, որ նա հենց ժողովրդի կողմից ուրիշ մականուններ չստանա: Օրինակ, չասեն՝ ինքը դավաճան է, այդ պիտակը չկպցնեն: Իրենք երկիրը տանում են կործանման, տանում են ռուսաստանացման:

Եկեք տեսնենք, թե ինչ է մեզ առաջարկել Արեւմուտքը, եւ ինչ է հարյուրամյակներով առաջարկել Ռուսաստանը: Մենք ինչքան տարածք ենք ունեցել, երբ Ռուսաստանի լծի տակ ենք ունեցել, եւ ինչքան տարածքներ ենք կորցնել: Մինչեւ Լենինը տեսեք, թե ինչքան տարածքներ են նվիրաբերեցին Թուրքիային: Լենինն եկավ, իր կողմից Հայաստանի կեսը նվիրեց Թուրքիային: Հիմա 2020-ին սկսվեց պատերազմը, կորցրեցինք Արցախը: Մեր դաշնակիցը Ռուսաստանն էր: Երբ Իրանը ռմբակոծեց Իսրայելը, Իսրայելի դաշնակիցներ ԱՄՆ-ն եւ Բրիտանիան չթողեցին, որ մեկ արկ անգամ ընկնի Իսրայելի տարածքի վրա: Դա է իրական դաշնակիցը: Իսկ Ռուսաստանը Արցախը տվեց, հիմա էլ Զանգեզուրն է ուզում, ամբողջ Հայաստանն է ուզում: Մենք դաշնակից չենք ունեցել, մենք ունեցել ենք դաշնակից, որ մեր թշնամու շահերն է պաշտպանել: Իսկ 2020-ից նա իր վեկտորը փոխեց դեպի Ադրբեջան: Հիմա ասում են՝ Հայաստանը վեկտոր է փոխում, մինչդեռ Ռուսաստանն իր վեկտորն արդեն փոխել է: Ռուսաստանն Ադրբեջանի հետ ռազմական դաշինք ունի, 5-6 մլրդ դոլարի զենք է վաճառել»,- հայտարարեց նա:

Դիտարկմանը, որ հնարավոր չէ տնտեսությունը զարգացնել Ռուսաստանի հետ, սակայն քաղաքական առումով հայտարարել, որ գնում ենք Արեւմուտք, ՔՊ-ական պատգամավորը բերեց Ադրբեջանի օրինակը, որը Ռուսաստանի դաշնակիցն է, սակայն միաժամանակ բոլորի հետ բարեկամություն է անում, առեւտուր է անում. «Ադրբեջանին կարելի է, մեզ չի կարելի՞: Մենք էլ ենք ուզում, որ Ռուսաստանի հետ էլ բարեկամություն անենք, Ղազախստանի հետ էլ, Ուկրաինայի հետ էլ, Եվրոպայի հետ էլ: Մենք ամեն ինչ անում ենք, որ մեր երկրի անվտանգությունն ապահովենք, մեր ժողովուրդն անվտանգ լինի, մեր բանակը ուժեղացնենք: Որ մենք հույս չդնենք որեւէ պետության վրա, հետո ասենք՝ Ռուսաստանը մեզ «քցեց»: Բանակ ունենանք, որ ոչ Ռուսաստանի վրա մուննաթ գանք, ոչ Ամերիկայի, ոչ էլ Իրանի: Մեզ պետք են արդիական զենքեր, մենք պետք է գնենք նրանցից, որոնք վաճառում են: Թող ոչ մեկի զինվորը չմտնի հայաստանի հողը, մենք մեր զինվորներով մեր երկիրը կարող ենք պահել, բայց մեզ պետք են արդիական զենքեր