Եթե Սրբազան հայրը մի նժարին լինի, և դուք ձեր ամբողջ թիմով, կնանիքով ու երեխեքով մի նժարին, Սրբազանը միշտ լինելու է ձեզանից ավելի ծանր։ Այս մասին Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքին հայտարարեց դերասանուհի Անաիս Սարդարյանը։

«Կիրանց գնացի, նայեցի Սրբազանի աչքերի մեջ, մի բան ասացի՝ ես հավատում եմ ձեզ, եթե ես ձեր մեջ խաբնվեմ, կկորցնեմ հավատը մարդկության նկատմամբ։ Սրբազանը չի ստում, ասե՞մ ովքեր են ստում, մարդիկ, ովքեր ասացին, թե այստեղ հավաքված են նարկոբարոններ և կրիմինալներ, իմ ազգին անվանում են լափամանից լափողներ, ովքեր սուտ են խոսում, դուք չպիտի մնաք միայն էն բանի համար, որ իմ արածը արցախցիների համար ջուրը գցեցիք, իմ կամավորների արածը, իմ ազգի արածը։

Որ ասում էին՝ Սրբազանը գալու է, հետևից բերի նախկիններին, Սրբազանը նախկիններին բերե՞ց, մեզ խաբե՞ց։ Եթե Սրբազան հայրը մի նժարին լինի, և դուք ձեր ամբողջ թիմով, կնանիքով ու երեխեքով մի նժարին, Սրբազանը միշտ լինելու ձեզանից ավելի ծանր։ Որովհետև այս ժողովրդի մեջ սպանեցիք Արցախը, մտցրիք, որ արցախցին հայ չէ։ Այցելել էի դպրոցներից մեկը, որտեղ արցախցի երեխան ամբողջ շարքի մեջ նստած էր մի տեղում, ամբողջ դասարանը՝ մյուս շարքի մեջ։ Ես ամեն տեղից եմ՝ Տավուշից, Արցախից, բոլոր տեղերից, մի՛ բաժանեք մեզ»,- նշեց նա։

Անաիս Սարդարյանը շեշտեց, որ իշխանությունը ժողովրդի մեջ սպանել է Արցախը․ «Մտցրիք, որ արցախցին հայ չէ։ Հեռացեք, որովհետև դուք նարկոբարոն եք անվանում այստեղ գտնված զոհված հերոսների ծնողներին, թքեմ ես ձեր երեսին, եթե դուք այդպես եք մտածում։ Դուք «Եռաբլուրում» քարշ եք տալիս իմ հերոսի ծնողին, թքեմ ես ձեր երեսին, եթե դուք այդպես եք մտածում»։