Արեգակը թեւակոխում է առանձնահատուկ ակտիվության փուլ. աստղի մակերեւույթին հաճախացել եւ ակտիվացել են փոթորիկները: Այս եզրակացությանն են հանգել իսպանացի գիտնականները, հայտնում է «Вести.ру»-ն:
Ուսումնասիրողները հաշվել են, որ Արեգակի վրայի մեկ բռնկումը հավասարազոր է հազարավոր միջուկային ռումբերի պայթյունին: Ըստ նրանց` Արեգակի վրա նման ակտիվությունը կարող է կապի եւ էլեկտրաէներգիայի ընդհատումներ առաջացնել: Իսկ թե ինչ կարող է պատահել մեր առողջության հետ, գիտնականները չեն հայտնում:











