Մայիսի 16-ին ԵՊՀ-ի տարածքում տեղի է ունեցել  «ԲանՈՒԳործ․ ԵՊՀ էքսպո-2024»-ը։ Միջոցառման գլխավոր գործընկերը Fastex-ն էր։ «ԲանՈՒԳործ. ԵՊՀ էքսպո-2024»-ի գործընկեր դառնալու նպատակն էր խթանել  Հայաստանի Հանրապետությունում կրթության և գիտության, մասնավորապես՝ բլոկչեյնի և թվային ակտիվների ոլորտի զարգացումը։

Հիշեցնենք, որ  Fastex-ի և Երևանի պետական համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակում Fastex-ի կողմից մշակվելու են «Բլոկչեյն և վիրտուալ ակտիվներ» թեմայով կարճաժամկետ դասընթացներ և մագիստրատուրայում դասավանդվող ծրագիր:

«ԲանՈՒԳործ» էքսպոյի շրջանակում հայաստանյան առաջատար ընկերությունները ներկայացրել են իրենց պորդուկտներն ու ծառայությունները։

Fastex-ի տաղավարում միջոցառման այցելուները մասնակցել են բլոկչեյնի վրա գործող հատուկ խաղարկությանը։

Fastex-ի աշխատակիցները ներկայացրել են նաև էկոհոմակարգի հնարավորությունները և անդրադարձել Fastex Exchange և Fastex Wallet հավելվածների տեխնիկական հնարավորություններին, իսկ տաղանդների կառավարման և ներգրավման բաժնի մասանգետները կիսվել են ընկերության ազատ հաստիքների մասին տեղեկատվությամբ։

Fastex ընկերության խորհրդական Արամ Ջիվանյանը պանելային քննարկումների ընթացքում խոսել է «Web3-ի զարգացումը․ հեռանկարներ Fastex-ի հետ»  թեմայով։

4A3A7270.jpeg (167 KB)

4A3A7280.jpeg (144 KB)

4A3A7371.jpeg (130 KB)

4A3A7463.jpeg (178 KB)

4A3A7496.jpeg (139 KB)