Հաղարծին գյուղում վարարած Աղստևը 2 տուն քշել-տարել է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է լրագրող Ոսկան Սարգսյանը:

«Դիլիջան համայնքի Հաղարծին գյուղի միջնակարգ դպրոցի դիմաց, միջպետական ավտոճանապարհի եզրին վարարած Աղստևը քշել-տարել է Նինա Մանուչարյանի և Ալբերտ Հովհաննիսյանի տունը, ուր Մարիամ Ազիբեկյանը ժամանակավոր բնակվում էր։ ։Նինա Մանուչարյանը այդտեղ ընտանիքով էր ապրում, Մարիամ Ազիբեկյանը՝ միայնակ ,նա սոցիալապես վատ վիճակում էր, նրա ողջ գույքը, իր հագուստները վարարած գետը քշել-տարել է։ Նա գիշերվա ժամը 2-ին ապաստան է գտել համագյուղացի Նաիրա Գևորգյանի տանը։ Առանց տան ու գույքի մնացած ընտանիքները անհապաղ օգնության կարիք ունեն»։

Նշենք, որ Աղստեւ գետի վարարման հետեւանքով փլուզվել է Դիլիջան-Իջեւան ճանապարհը: