Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բագրատ Սրբազանից հետո մեկնում է Սարդարապատ։ Փաշինյանի ավտոշարասյունը ֆիքսել է NEWS.am-ի տեսախցիկը։
Նիկոլ Փաշինյանին ուղեկցում են ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ու ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը:
Հիշեցնենք, որ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման կողմնակիցները Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի առաջնորդությամբ երեկ ավտոերթով գնացել էին Սարդարապատի հուշահամալիր եւ գիշերն անցկացրել էին այնտեղ՝ դիմավորելով Հայաստանի առաջին հանրապետության հռչակման օրը՝ մայիսի 28-ը խորհրդանշական Սարդարապատի հուշահամալիրում։











