Դա շատ պարզ լուծվելիք խնդիր է: Այս մասին այսօր՝ մայիսի 31-ին, Նոր Նորքում դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինքն ինչպե՞ս կլուծեր այսօր հայ-ադրբեջանական հարցը:

«Կա միջազգային փորձ, կան միջազգային ատյաններ, եւ եթե Հայաստանը չհրաժարվեր այս երկու հանգամանքից, ապա բոլորովին այլ կերպ կլիներ: Չի կարող ԵԽ-ն կամ ԵՄ-ն իր նշած ստանդարտներից կամ ցած իջնել, կամ վեր բարձրանալ:  Անմտություն է առանց միջնորդների վարել բանակցություններ: Բայց եթե մտել ենք այդտեղ, ես էլ ի՞նչ կարող եմ ասել»,-ասաց նա:

Հարցին՝ արդյոք Տավուշում գործընթացներն այլ կերպ կընթանային, եթե այդ հանգանմանքները հաշվի առնվեին, Սերժ Սարգսյանը պատասխանեց. «Վստահ եմ: Նախ կունենայինք հստակ դիրքորոշում, մենք էլ կունենայինք ինֆորմացիա, թե ինչի վրա են անում այդ սահմանազատումը: մեկ ասում են՝ 1976 թվականի քարտեզ, հետո ասում են՝ չէ: Որեւէ մեկը տեսե՞լ է այդ քարտեզը: Եթե  իրենց արարքի մեջ անընդունելի բան կա, իրենք ինչու չեն բաց անում այդ ամենը: Մենք նույնիսկ բանակցային գործընթացի մասին 90 տոկոսով ասում էինք, թե ինչ է, ոնց է, եթե դա չէր  խանգարում բանակցությունների հետագա փուլերին: Հիմա ինչո՞ւ են գաղտագողի անում»:

Սերժ Սարգսյանը հիշեցրեց, որ 1980-ականներին 4 տարի Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունների միջեւ ընթացել են բանակցություններ, սահմանազատման աշխատանքներ, թեեւ դա չէր համարվում սահմանազատում, որովհետեւ դա գերագույն խորհուրդների մակարդակով չէր արվում. ««Հայկական կողմից դա ղեկավարում էր Վլադիմիր Մովսիսյանը, եւ այդ փաստաթղթերը կան, թեեւ մեր պատգամավորների հարցումներին մեկ ասում են՝ չկա, մեկ ասում են՝ գաղգտնիության գրիֆն ավելի է խստացվել: Այդտեղ գաղտնիության ի՞նչ խնդիր կա: Ո՞ր պետական գաղտնիքը կարող էթ բացահայտվել: Միայն մեկ գաղտնիք կա, որ շեղում կա այդ փաստաթղթերից, որը մեզ օգուտ չէ: Այլ ի՞նչ գատղնիք կարող է լինել:

Բացի դրանից, մ ենք ունեինք, այսօր էլ ունենք օրենք, որ գաղտնիության մակարդակ սահմանում է այն մարմինը, որը պատասխանատու է այդ հանգամանքի համար: Հիմա ինչո՞ւ են գաղտնիության մակարդակը բարձրացրել: Թող իջեցնեն մակարդակը, այդ փաստաթղթերը հրապարակեն, մի հատ էլ ասեն՝ մեզնից ի՞նչ եք ուզում, տեսեք, այսպես է»: