Լոս Անջելես Գելաքսին նվաճեց ԱՄՆ ֆուտբոլային լիգայի (MLS) չեմպիոնի տիտղոսը: Գելաքսիի կազմում առաջին անգամ ԱՄՆ չեմպիոն հռչակվեց նաեւ 2007-ից Լոս Անջելեսում հանդես եկող անգլիացի Դեւիդ Բեքհեմը:

Եզրափակիչում Գելաքսին 1:0 հաշվով հաղթեց Հյուսթոնին: Միակ գնդակը խփեց Լենդոն Դոնովանը:

Նախորդ անգամ Գելաքսին չեմպիոն էր հռչակվել 2005-ին: