Այս պահին Տավուշի հատվածի համար էր ֆիքսված 1976 թվականի քարտեզներով սահմանազատում իրականացնելը, հաջորդների համար քննարկվում է այդ հարցը: Այս մասին այսօր՝ հունիսի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

Հարցին՝ կա՞ն այլ քարտեզներ, նա պատասխանեց. «Ես այլ տեղեկություն չունեմ»: