Ֆուտբոլի Իսպանիայի առաջնության 13-րդ տուրի Գրանադա – Մալյորկա հանդիպումն անավարտ է մնացել: 60-րդ րոպեին եզրային մրցավար Չավի Ագիլարը գլխին հարված է ստացել տրիբունայից նետած հովանոցով:

Հանդիպման գլխավոր մրցավար Կլոս Գոմեսը դադարեցրել է հանդիպումը եւ մյուս մրցավարների հետ լքել խաղադաշտը: Գրանադան հաղթում էր 2:1 հաշվով:

Օրինազանց երկրպագուին դուրս են բերել ոստիկանները: