Բագրատ Սրբազանն ամփոփում է օրը Սուրբ Աննա եկեղեցու բակում: Նշենք, որ նախօրեին «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման անդամները ավտոերթով մեկնել էին Գեղարքունիքի մարզ եւ հանրահավաք անցկացրել Սոթքում: Հունիսի 9-ին էլ նախատեսված է մեծ հանրահավաք Երեւանում, որը, ինչպես Բագրատ Սրբազանն է շեշտում, առանցքային է լինելու:

Հիշեցնենք, որ Կիրանցում օրեր շարունակ ճանապարհը փակ պահելով եւ սահմանազատման դեմ բողոքի ակցիաներ անցկացնելուց հետո «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը Բագրատ Սրբազանի գլխավորությամբ քալերթ սկսեց դեպի մայրաքաղաք: Մայիսի 9-ին հասնելով Երեւան` Բագրատ Սրբազանը մեծ հանրահավաք անցկացրեց` հայտարարելով, որ պահանջում է վարչապետ  Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, հայտարարվեց նաեւ իմպիչմենթի գործընթաց սկսելու վերաբերյալ խորհրդակցությունների մասին: Մայիսի 26-ի հանրահավաքին Բագրատ Սրբազանը հայտարարեց անցումային կառավարության մասին, որի վարչապետի թեկնածուն Բագրատ Սրբազանին առաջադրեցին: