Այնքան ակնհայտ էր կեղծիքը Հ1-ի եւ այնքան մեծ էր ճնշումը հանրային, որ նրանք ստիպված եղան կիսաբերան ինչ-որ մի ներողություն խնդրել: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում հայտարարեց 5 փաստաբանների նախաձեռնության անդամ, իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը:

«Ձերբակալված Նարեկ Թեւոսյանին այդ տարածաշրջանի ժողովուրդը լավ է ճանաչում, որովհետեւ նա իր վրա այդ լիդերությունը վերցնելով կարողացավ ժողովրդին սեպտեմբերի 22-23-ին անվտանգ դուրս բերել Գանձասարից: Ինչ տեղի ունեցավ, մի քանի օր քննչական գործողութուններ, տանը խուզարկություն էին արել, հարցաքննություններ եւ այլն եւայլն, որը կաված էր «Սիվիքում» հրապարակված մի ձայնագրության հետ: Արցախյան բարբառին մի քիչ տիրապետողները հասկանում են, որ խոսքը նրա մասին էր, որ երեկ 2200 դրաով երեկ կոշիկ եմ գնել, այն դեպքում, երբ 40 հազարից պակաս կոշիկ չեմ գնել »,-ասաց նա:

Մելիքյանը հատուկ նշեց, որ քննչական չի տվել այնպիսի թարգմանություն, ինչ տվել է Հ1-ը, հետեւաբար Հ1-ի պատասխանատվությունը շատ ավելի մեծ է:

 «Հ1-ը կեղծիք թույլ տալով, մյուս կողմին չլսելով տալիս է այդ նյութը: Ես նորից հհրապարակավ ասում եմ` ձեր այդ ներողությունը չի անցնում, ձեր այդ կիսաներողությունը ձեզ պահեք: Վրիպա՞կ է եղել, դուք տեղով եք վրիպակ: Եթե ուզում եք, որ մենք ձեզ գեբելսյան լրատվամիջոց չհամարենք, լսեք նաեւ մեր դիրքորոշումը, այսօր ավարտվեց, եթե վաղն էլ մեզ մեր տեսակետը ներկայացնելու հնարավորություն չտաք, ձեր ճակատին գրում եք` «գեբելսյան» լրատվամիջոց»,-ասաց նա:

Ռուբեն Մելիքյանը անդրադառնալով Նարեկ Թեւոսյանի մոտ հայտնաբերված ցուցակին, ասաց, որ այնտեղ հնդիկների անուններ են գրված, իսկ շարժմանը ազգությամբ ոչ մի հնդիկ չի մասնակցել:

 Մելիքյանը նաեւ փոխանցեց Նարեկ Թեւոսյանի ուղերձը, որ կդիմանա ձերբակալությանը, շարժումը պետք է շարունակվի: