Տնտեսության ոլորտում, տնտեսական օրենսդրության ոլորտում «Անիի ավերակ» է, Փաշինյանն էլ կամակոր, ոչինչ չհասկացող: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Հարկային մասնագետը մտնում է մոտը, ուզում է բառ ասի, կես ժամ խոսում է` հարկերից ոչինչ չհասկանալով: Եթե մարդը ավելի շատ խոսում է, քան լսում է, ուրեմն ոչինչ չի սովորում,  պրակտիկան չի ավեելացնում նրա գիտելիքներըլ: Հիմա այս մարդը եկել է, բախվել է երկու պրոբլեմի հետ: Նախ նրան ասել են` շրջանառության հարկից մուտքերը քիչ են, երկրորդ, սա շատ վտանգավոր բան է, նրանք ասում են` այս շրջանառության հարկը այնքան ազատություն է տվել մարդկանց, որ մենք չենք կարողանում մի հարկ մտցնենք, խեղդենք այս մարդկանց, քանի որ ունեն քաղաքական ազատություն»,-ասաց նա:

Բագրատյանը նշեց, որ իշխանությունը նպատակ ունի վերացնել շրջանառության հարկը, անցնել շահութարկի եւ ավելացված արժեքի հարկ, հակառակը նա պետք է շրջանառության հարկը ընդլայներ խոշոր բիզնեսի վրա, մի երկու տարուց անցներ ամբողջի վրա, որը կստեղծեր հարկային համակարգ, որը էապես անկախ կլիներ պետությունից:

Հրանտ Բագրատյանը նշեց, որ հարկայինում այս փոփոխությունը կատարելուց հետո կլինի ավելի սարսափելի վիճակ, քան թե երբեւիցե եղել է այնտեղ. «Հարկայինը կդառնա կզարան, ցանկացած մարդու կկանչեն կզարան, ցանկացած մարդ, որ մի հատ բիզնես կամ մի խանութ ունի, ձեռք է քաշելու»: