Այս տարի սպասվում է մոտ 30 միլիարդ դոլարի ապրանք, որ պետք է ներմուծենք, հետո վերաարտահանենք, ամբողջը կենտրոնացած է Նիկոլ Փաշինյանի մտերիմների ձեռքին: Այս մասին Սուրբ Աննա եկեղեցու բակում ասաց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը:

«Փորձի մեկը մի հատ խաղ տալ,  եւ մարդիկ կան, որ այս տարի կվաստակեն 2 -3 միլիարդ դոլարի շահույթ: Դրանք ՔՊ-ի պատգամավորներն են, դրանք էսօր այնտեղ են: Դրա մասին ավելի մանրամասն կխոսենք, ես վստահ եմ, որ այս խոսակցությունից հետո վաղը ինձ ինճ-որ տեղ կհրավիրեն, կասեն ապացուցի, ես կապացուցեմ, իրենք կասեն` չապացուցեիր»,-ասաց նա:

 Ամփոփելով խոսքը` Բագրատյանն ասաց, որ Բագրատ Սրբազանի շարժումը արժանապատվություն է վերադարձնում. «Մենք փալաս չենք: Մենք երկու ձեւով ենք արժանապատվություն ստանալու` մեկը` դրսից, մեկը` ներսից, եթե մեկը գա օգնի մեզ, բայց դա մեր քթից է գալու, մեկը Սրբազանի շարժումն է: Ես չեմ կարծում մենք շատ ժամանակ ունենք, մենք պետք է շատ լուրջ այս ամեն ինչին վերաբերվենք, ես կարծում եմ` մենք հաղթելու ենք»: