Երեւան-Սեւան ավտոճանապարհին` «Հանդիպում» հացատան մոտ գտնվող գազալցկայանում է քիչ առաջ պայթյուն եղել: Ականատեսների տեղեկություններով` այս պահին հրշեջները փորձում են հանգցնել կրակը, նրանք քաղաքացիներին հորդորում են կրակին մոտ չգնալ, քանի որ կարող է նորից պայթյուն լինել: Շտապօգնության մեքենաները մի քանի հոգու տեղափոխել են հիվանդանոցներ: Զոհերի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չկան:
Հրապարակված լուսանկարներից պարզ է դառնում, որ հրդեհ է բռնկվել նաեւ շրջակայքում գտնվող մարդատար մեքենաներում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ հունիսի 6-ին, ժամը 23:14-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ գազալցակայանում, տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից ութ մարտական հաշվարկ:














