ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման արժանացել է Ռուսաստանի վարչապետ Վլադիմիր Պուտինի բախտին. նույն օրը Ֆլորիդայում անցկացվող  NASCAR ավտոմրցավազքում տրիբունաները նրան դիմավորել են բացականչություններով եւ սուլոցով:

Ինչպես հաղորդում է  «Ամերիկայի ձայնը», Միշել Օբաման եւ փոխնախագահի կին Ջիլ Բայդեն ազդարարել են NASCAR ավտոմրցավազքի ներկա տարեշրջանի մեկնարկը:

Միջոցառումն անց է կացվել վետերանների և նրանց ընտանիքների համար գումարներ հավաքելու համաամերիկյան արշավի շրջանակներում: Երբ հայտարարվել է պատվավոր հյուրերի ցանկը, որոշ տրիբունաներ սուլոցով են արձագանքել: «Դիտորդներն այս կապակցությամբ նշում են, որ քաղաքական համակրանքներն ու հակակրանքներն անդրադարձել են նաեւ մարզական մրցույթներում»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Հիշեցնենք, նույն օրը Մոսկվայում խառը ոճի մարտիկ Ֆյոդոր Եմելյանենկոյի մենամարտից հետո սուլել են մարզիկին շնորհավորելու համար ռինգ բարձրացած Վլադիմիր Պուտինի հասցեին: