Բագրատ Սրբազանի առաջնորությամբ բազմահազարանոց երթը հասավ Բաղրամյան պողոտա, որտեղ արդեն մեծ թվով ոստիկանական ուժեր են հավաքվել: 

Ոստիկանության աշխատակիցները այս պահին փակել են երթի մասնակիցների ճանապարհը: Ազգային ժողովի շենքը նույնպես շրջափակված է մեծաթիվ ոստիկանական ուժերով: 

Այս պահին Բագրատ Սրբազանը բանակցում է ոստիկանապետ Արամ Հովհաննիսյանի հետ, Դեմիրճյան փողոցում մեծ թվով ոստիկանական ուժեր են:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորներին հունիսի 11-ին ժամը 16։30-ին նախաձեռնում են նիստ` կառավարության հրաժարականի օրակարգով։

Երկրորդ` հունիսի 10–ին ԱԺ խորհուրդը ժողովրդի որոշմամբ պարտավոր է որոշում ընդունել արտահերթ նիստ անցկացնելու մասին։ ՔՊ–ի պատգամավորները պարտավոր են ենթարկվել ժողովրդի կամքին, գործել անձնական խղճով ու համոզմունքով։ 

Քայլ երրորդ` համաժողովրդական պահանջի հիման վրա խորհրդարանն իր արտահերթ նիստով հավանություն է տալիս գործող կառավարության հրաժարականին ու նոր կառավարություն ձևավորելու որոշմանը։