Մենք ե՞րբ ենք ուժ կիրառել ընդդիմության նկատմամբ: Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

«Երեկ երեկոյան էլ ուժ չկիրառեցին: Եթե ոստիկանների վրա չհարձակվեն, չփորձեն գրոհել, օրենք խախտել,  ինչի՞ պետք է ուժ կիրառեն: Անցած անգամ ուժ կիրառեցի՞ն: Եկան, իրենց խորովածն արեցին, մեր գնդակահարության  տեսարանը ԱԺ-ւի դիմաց բեմադրեցին, երգեցին, պարեցին, ուրախացան, գնացին տներով: Հիմա էլի բերել, շարել են:

Է նստելը մի այիբ է, իջնելը՝ երկու: Հիմա գալու են, իրենց պալատկեքը սուսուփուս հավաքելու են, գնալու են պատրաստվեն «թեժ աշնանը»,-ասաց նա: