Մինչև 2022 թ-ի վերջ Ադրբեջանի հետ բանակացությունները վարել եմ ես․ իմ բանակցելու ժամանակ նրանք ոչ մի բան չեն պահանջել։ Այս մասին այսօր՝ հունիսի 10-ին, ԱԺ-ի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Արցախի գեներալ Վիտալի Բալասանյանը։

«Որևէ բան չէր  պահանջել։ Մենք սոցիալական, տնտեսական, անհայտ կորածների, ճանապարհաշինարարության, կոմունիկացիաների, գազի, հոսանքի հարցեր էին քննարկում և լուծում»,- ասաց Բալասանյանը։

Նա նշեց, թե Ադրբեջանի հետ մենք հիմա իրենք կապ չունեն, կապը պետք է պահի ՀՀ կառավարության քաղաքական իշխանության ղեկավարը։

«Թող Նիկոլ Փաշինյանը հերքի, որ ես ոչ թե մեկ, այլ 11 անգամ եմ դիմել՝ պատրաստակամություն հայտնելով ծառայել, անել այն, ինչ կհանձնարարեն»,-ասաց Վիտալի Բալասանյանը։

Անդրադառնալով այն քննադատություններին, որ Արցախի գեներալները չկարողացան պահել Արցախը, Բալասանյանն արձագանքեց․ «2005 թվականի հունվարի 5-ից գեներալ Բալասանյանը չի ծառայել ու առ այսօր չի ծառայում։ Թոշակառու գեներալներն ի՞նչ պիտի անեին ինքնագլուխ»։