Ֆուտբոլի Արգենտինայի առաջնության Էստուդիանտես – Բանֆիլդ հանդիպումը դադարեցվել է 13-րդ րոպեին խաղադաշտ նետած պայթուցիկների պատճառով: Միջադեպը տեղի է ունեցել, երբ Բանֆիլդը բացել է հանդիպման հաշիվը: Պայթյունների հետեւանքով տուժել է Բանֆիլդի դարպասապահ Քրիստիան Լուչետին: Երկրպագուների հետ վիճաբանության մեջ է մտել Էստուդիանտեսի հռչակավոր կիսապաշտպան Խուան Սեբաստիան Վերոնը:
Հանդիպումը մնացել է անավարտ, քանի որ ոստիկանությունը հայտարարել է, որ չի կարող երաշխավորել հանդիպման մասնակիցների անվտանգությունը: Դրանից հետո մրցավարը որոշել է չշարունակել խաղը, հաղորդում է newsru.com-ը:











