Բագրատ Սրբազանը ուշ երեկոյան եւ գիշերը այցելել է Բաղրամյան պողոտայում ոստիկանության եւ ցուցարարների բախումից տուժած քաղաքացիներին, այդ թվում ոստիկաններին:

Մասնավորապես, Բագրատ Սրբազանն այցելել է Genesis Armenia ուղեղային կենտրոնի հիմնադիր, լրագրող Աբրահամ Գասպարյանին, NEWS.am-ի օպերատորին, զոհված զինծառայողի ծնողի:

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ֆեյսբուքյան էջում այդ մասին պատմող փոքրիկ տեսանյութեր կան:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ նախօրեին Բաղրամյան պողոտայում հավաքի ժամանակ  Ոստիկանության մեծաքանակակ աշխատակիցներ բիրտ ուժ են կիրառել հավաքի մասնակիցների նկատմամբ: Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել, որի հետեւանքով բազմաթիվ մարդիկ վնասվածքներ են ստացել, մի քաղաքացու ձեռքն է կտրվել: Տուժել են նաեւ լրագրողներ. լուսաձայնային նռնակների կիրառման հետևանքով NEWS.am-ի օպերատորը ստացել է ոտքի կոտրվածք:

Առողջապահության նախարարության տվյալներով, Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 101 քաղաքացիական անձ և ոստիկան: