Արցախցիները երեք պատերազմ են տեսել, դիմացել են ոչ թե երկու ժամ, ինչպես ասել է Փաշինյանը, այլ 32 տարի։ Այս մասին այսօր` հունիսի 13-ին, դատարանի բակում հայտարարեց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը:

«Յոթ տարեկանից բաղկացած ցանկացած արցախցի երեք պատերազմ է տեսել, դուրս ենք եկել, երբ ժամեր անց հասկացել ենք, որ մենակ ենք, եւ դիմադրել մեկը 12 հարաբերությամբ ադրբեջաական ուժերին, հնարավոր չէր եւ պետք էր փրկել կյանքեր, ինչը որ Արցախի կառավարությունը արել է»,-ասել է Շահրամանյանը: