44-ամյա «Սեւ այրին», որի քաշն ընդամենը 45 կգ է, 10 րոպեում 2,38 կգ հնդկահավի միս է կերել: Կորեական ծագմամբ ամերիկուհի Սոնյա Թոմասը Գոհաբանության օրվա նախօրեին Նյու Յորքում անցկացվող ամենամյա ավանդական հնդկահավի մսի արագակերության մրցույթի հաղթող է ճանաչվել:
Նա իր քաշը չորս անգամ գերազանցող, ինչպես նաեւ ավելի վաղ դդումի կարկանդակ ուտելու աշխարհի ռեկորդակիր, տրամվայի 42-ամյա վագոնավար Էրիկ Բուքերից ավելի արագաշարժ է եղել:
Սոնյան հայտնել է, որ մսի կտորները կուլ տալու հատուկ «տեխնիկա» է մշակել` հետը ջուր խմելով: Նա նաեւ խոստովանել է, որ «հնդկահավի միս այնքան էլ չի սիրում, բայց սա շատ համեղ էր», եւ կերել է գրեթե ամբողջ միսը` թողնելով միայն ոսկորները:
Մրցույթում հաղթելու համար Սոնյան 1,5 հազար դոլար է ստացել: Ըստ նրա` այդ գումարի մի մասը կծախսվի Գոհաբանության օրվա տոնական ընթրիքի համար` հինգշաբթի օրը, բայց ավանդական ուտեստ` հնդկահավ, նրա սեղանին չի լինի, կլինի կորեական ուտելիք:
«Սեւ այրին» նաեւ պատմել է, թե ինչպես է իրեն հաջողվում պահպանել կազմվածքը` շատ թարմ մրգեր եւ բանջարեղեն օրվա չափաբաժնում, ինչպես նաեւ ամենօրյա մարզանքներ:
Սոնյան աշխարհի 24 ռեկորդ է սահմանել ուտելու տարբեր մրցույթների մասնակցելով` ոստրեներից մինչեւ քաղցր կարկանդակներ: Նման մրցույթների մասնակիցները նրան «Սեւ այրի» են անվանել` «մրցույթների ընթացքում արական սեռի մասնակիցներին հեռացնելու ձգտման համար», գրում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:











