Թուրքիայի խորհրդարանում հերթական սկանդալն է գրանցվել։

Թուրքիայի խորհրդարանի փոխնախագահ Մեհմեդ Սաղլամը խիստ բարկացել է ամբիոնին մոտեցած ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության պատգամավորի վրա՝ շեշտելով, թե անընդհատ նա է ուզում խոսել։ Խորհրդարանի փոխնախագահը չի կարողացել զսպել իրեն եւ օգտագործել է հայհոյանք («Սիքթիր»), որը նաեւ հայերն են օգտագործում ժարգոնային խոսքում։

Այնուհետ ընդդիմադիր պատգամավորները խորհրդարանի փոխնախագահից պահանջել են ներողություն եւ հրաժարական։  Մեհմեդ Սաղլամն ավելի ուշ ներողություն է խնդրել։