ԱՄՆ Թեքսաս նահանգի դատավորին զրկել են աշխատանքից, երբ նրա դուստրը YouTube-ում հոր դեմ կոմպրոմատ էր զետեղել: 7-ամյա վաղեմության հոլովակը, որտեղ հայրը քոթակում է դստերը, ցանցում արդեն միլիոնավոր մարդիկ են դիտել:

Ներկայումս 51-ամյա դատավոր Ուիլյամ Ադամսը հեռացվել է աշխատանքից  Թեքսասի դատական էթիկայի հանձնաժողովի որոշմամբ:

Սկանդալային տեսագրությունը, որ արվել էր 2004թ., ցանցում հայտնվել 2011թ. հոկտեմբերի 27-ին: Հիլարի Ադամսը որոշել է պատռել հոր դիմակը, երբ հերթական ծեծից հետո վնասվել էր նրա ողնաշարը:

Ինքը` Ուիլյամսը կարծում է, թե ոչ մի հանցավոր բան չի արել, այլ պատժել է աղջկան գողության համար: Դուստրն ինտերնետից արգելված խաղեր եւ երաժշտություն էր ներբեռնել:

Դատախազությունն արդեն ուսումնասիրել է տեսագրությունը եւ եկել եզրահանգման, որ դատավորին քրեական պատասխանտվության ենթարկելու հիմքեր չկան: