Սանկտ Պետերբուրգում ընթացող ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի 5-րդ տուրի Զենիթ – ԱՊՕԷԼ հանդիպումը երկու անգամ ընդհատվել է պետերբուրգյան թիմի վառած ֆայերների ծխի պատճառով: 38-րդ րոպեին խաղադաշտը գրեթե ամբողջության ծխածածկ է եղել եւ մրցավար Ֆելիքս Բրիխը որոշել է թիմերին դուրս բերել խաղադաշտից: Նույնը տեղի է ունեցել նաեւ 55-րդ րոպեին: Առաջին դեպքում խաղն ընդհատվել է հինգ, իսկ երկրորդ դեպքում տասը րոպեով:
Զենիթի խաղացող Ռոման Շիրոկովն ու թիմի գլխավոր մարզիչ Լուչանո Սպալետին մոտեցել են տրիբունային եւ երկրպագուներին կոչ են արել հանդարտվել:
Հանդիպման ավարտին մնացել է մի քանի րոպե: Հաշիվը չի բացվել:











