Զարմանալի չէ, որ այսօր երեխաները շատ արագ են ընկալում ու յուրացնում տեխնիկական ու տեխնոլոգիական նորամուծությունները, սակայն 4-ամյա հայ երեխայի ունակությունները լրջորեն զարմացրել են բոլորին:
Արմավիրի մարզի Գետաշեն գյուղում ապրող 5-ամյա Ռազմիկ Խշտոյանը, բացի համակարգիչ եւ բջջային օգտագործելուց, յուրացրել է նաեւ մեքենա վարելն ու էքսկավատոր աշխատեցնելու կանոնները։ Ռազմիկը ճապոնական արտադրության «Կամացու» էքսկավատոր աշխատեցնելը սովորել է 4 տարեկանում։ Պապը՝ Ջանիկ Խշտոյանը, երեխային իր հետ մի քանի անգամ տարել է աշխատանքի, փոքրիկն էլ պապիկին հետեւելով արագ յուրացրել է նրա աշխատանքի հմտությունները։
Հարազատները վստահեցնում են, որ նա հիմա արդեն բեռնատար էլ է վարում։ Միակ խնդիրն այն է, որ հասակը չի հերիքում, որ միաժամանակ եւ ղեկը պահի, եւ ոտքերը ոտնակներին դնի։











