Պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյանը ԱԺ-ում այսօր՝ հունիսի 25-ին, լրագրողների որևէ հարցի հստակ պատասխան չտվեց։
Ասաց, թե ցանկացած տեղեկություն ՊՆ լրատվականը շատ օպերատիվ հաղորդում է։
«ՊՆ-ն իրավիճակին համարժեք իրականացնում է իր աշխատանքները»,-ասաց նա:
Լրագրողի դիտարկմանը, որ հակառակորդն ակտիվացել է, ակտիվ գործողությունների է գնում՝ նա արձագանքեց. «Դուք ի՞նչ գիտեք, որ ակտիվ գործողությունների է գնում: Իրականությանը ոչ համապատասխանող տվյալներ է անընդհատ տարածում, որի վերաբերյալ ՊՆ-ն հանդես է գալիս հայտարարությամբ։ Եթե որևէ խնդիր ծագի՝ մենք պարբերաբար տեղեկատվություն տրամադրում ենք, ընդ որում՝ տրամադրում ենք ստուգված տեղեկություն»:
Իսկ թե ի՞նչ իրավիճակ է այս պահին սահմանին՝ փոխնախարարն ասաց՝ եթե սահմանին անհանգիստ իրավիճակ լինի՝ ՊՆ լրատվականը տեղեկատվություն կտարածի։











