ԱՄՆ Արիզոնա նահանգում մասնավոր օդանավի աղետի հետեւանքով 6 մարդ է մահացել, այդ թվում երեք երեխաներ:
Ինչպես հաղորդում է Los Angeles Times-ը, բոլոր մահացածները, ըստ ամենայնի, մեկ ընտանիքի անդամներ են եղել:
Աղետն արձանագրել են տեսագրող սարքերը: Այն տեղի է ունեցել Ֆինիքս քաղաքից դեպի արեւելք: Ընկնելիս Rockwell AC69 օդանավը կոտրվել է եւ հրդեհ է բռնկվել: Կրակը երեւացել է մի քանի կմ հեռավորությունից:
Աղետի պատճառները դեռ անհայտ են: Դեպքի վայր են ժամանում փրկարարները:











